Իրանը և Թուրքիան փոխադարձաբար փակել են բոլոր անցակետերը բեռնատար ավտոմեքենաների համար: Ինչպես փոխանցում է Вестник Кавказа պարբերականը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը:
Վերջինս մասնավորեցրել է, որ սկզբում Թեհրանն է արգելել թուրքական բեռնատարների երթևեկությունը, Անկարայի որոշումը պատասխան քայլ է դարձել:
«Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջովին դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի հետ սահմանին տիրող լարվածության պատճառով»,- ասել է Ալաշը: