Գորիսի և Կապանի դատաբժշկական փորձաքննությունների բաժինների համար կստեղծվեն անհրաժեշտ շենքային պայմաններ


Գորիսի և Կապանի դատաբժշկական փորձաքննությունների բաժինների համար կստեղծվեն անհրաժեշտ շենքային պայմաններ
Հոկտեմբեր 7 15:25 2021

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստում ընդունել է «Գորիսի և Կապանի բժշկական կենտրոնների կանոնադրական կապիտալները նվազեցնելու, պետական գույքի կառավարման կոմիտեին անշարժ գույք ամրացնելու և Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին  անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում:

Արդյունքում՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի և Կապանի դատաբժշկական փորձաքննությունների բաժինների գործունեության համար կստեղծվեն անհրաժեշտ շենքային պայմաններ, ինչը կհանգեցնի դատաբժշկական ծառայության արդյունավետության բարձրացմանը։