Իրանցի վարորդների նկատմամբ նման վերաբերմունքը չի համապատասխանում բարիդրացիական հարևանության սկզբունքներին. Իրանի ԱԳՆ


Իրանցի վարորդների նկատմամբ նման վերաբերմունքը չի համապատասխանում բարիդրացիական հարևանության սկզբունքներին. Իրանի ԱԳՆ
Հոկտեմբեր 4 16:20 2021

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեն կոչ է արել Ադրբեջանին թույլ չտալ երրորդ երկրներին օգտագործել իրենց տարածքները և սահմանը: «Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Մենք հիշեցրել ենք մեր գործընկերների Բաքվում այս խնդրի մասին, և նրանք պատասխանել են, որ զգուշացումներ կանեն: Բաքուն չպետք է թույլ տա երրորդ երկրներին օգտագործել իր սահմնաններն ու տարածքները»,- ասել է վերջինս՝ մեկնաբանելով Ադրբեջանում Իսրայելի ներկայացուցիչների հայտարարություններն՝ ուղղված Իրանի դեմ:

Իրանը լավ գիտի՝ ինչպես պատշպանել իր անվտանգությունը, սակայն Ադրբեջանի համար ճիշտ քայլ կլիներ, որ պահպաներ իր ինքնիշխանությանն առնչվող պարտականությունները»,- հավելել է Խաթիբզադեն:

«Թեհրանը լավ հարաբերություններ ունի և՛ Բաքվի, և՛Երևանի հետ: Իրանի հարաբերությունները մի երկրի հետ չեն հակասում այլ երկրների հետ հարաբերություններին»,- ասել է Խաթիբզադեն՝ անդրդառնալով ՀՀ ԱԳ նախարարի՝ Իրան կատարած այցին:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի վարորդների ձերբակալությանը՝ ԱԳՆ խոսնակը շեշտել է. «Իրանցի վարորդների նկատմամբ նման վերաբերմունքը չի համապատասխանում բարիդրացիական հարևանության սկզբունքներին»: «Ադրբեջանցի պաշտոնյաները պետք է ավելի ուշադիր լինեն Իրանի քաղաքացիների հանդեպ իրենց սահմանապահների վերաբերմունքի հարցում»,- հավելել է դիվանագետը:

 Հիշեցնենք, որ Ադրբեջանն արգելափափակել է երթևեկությունը Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածում և այդ ճանապարհով բեռներ փոխադրող երկու իրանցի վարորդի է կալանավորել: