Կորոնավիրուսի համավարակը «երիտասարդանում է». ԱՀԿ


Կորոնավիրուսի համավարակը «երիտասարդանում է». ԱՀԿ
Օգոստոս 23 14:40 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել, որ կորոնավիրուսի նոր ալիքը տարածվում է 20, 30 և 40 տարեկան մարդկանց կողմից, ովքեր տեղյակ չեն, որ հիվանդ են: Այս մասին հայտնել է The Daily Star պարբերականը:

 

Կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ օգոստոսին աշխարհում վարակված մարդկանց շարքում երիտասարդների թիվը մեծացել է, և դա վտանգի է ենթարկում հասարակության խոցելի խմբերին, այդ թվում` տարեցներին և ուղեկցող հիվանդություններ ունեցողներին:

 

Մի շարք երկրներում կորոնավիրուսի նոր դեպքերի աճն իշխանություններին ստիպել է կրկին սահմանափակումներ մտցնել: