Կորոնավիրուսով վարակման 176 նոր դեպք, 2 մահ Հայաստանում վերջին մեկ օրում


Կորոնավիրուսով վարակման 176 նոր դեպք, 2 մահ Հայաստանում վերջին մեկ օրում
Օգոստոս 23 11:01 2020

Հայաստանում օգոստոսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 176 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 792-ի: Այդ մասին հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 852 է: 

Վերջին մեկ օրում կատարվել է 1501 թեստավորում, ընդհանուր թեստերի թիվը կազմում է 195194։ 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 255 է: Առողջացել է 84 անձ, ընդհանուր առողջացածների թիվը կազմում է 35 991։