«Քովիդ-19» կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում մահացածների թիվն օգոստոսի 22-ի դրությամբ հասել է 804 199-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:
Մահացության ցուցանիշով առաջատար երկրների եռյակում շարունակում են լինել ԱՄՆ-ն (179 248), Բրազիլիան (113 454), Մեքսիկան (59 610): Մեծ թվով մահվան դեպքեր են գրանցվել նաև Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 23.1 մլն մարդ: Վարակման ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, որտեղ վարակվել է ավելի քան 5.8 մլն մարդ, Բրազիլիան, որտեղ վարակակիր է ավելի քան 3.5 մլն մարդ, Հնդկաստանը՝ ավելի քան 3 մլն վարակակիրներով: Հաջորդում են Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Պերուն, Մեքսիկան, Կոլումբիան: