Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158, մահվան՝ 6 նոր դեպք


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158, մահվան՝ 6 նոր դեպք
Օգոստոս 21 10:51 2020

Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 477-ի: Այդ մասին հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 842 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 253 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1095-ի: