Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ


Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ
Մայիս 29 20:31 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպա լիգայի եզրափակչից ժամեր առաջ հեռախոսազրույց է ունեցել Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այդ մասին Փաշինյանը գրել է իր Facebook-յան էջում։ 

 

«Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիխ Մխիթարյանի հետ եւ զորակցությունս հայտնեցի «Արսենալ» - «Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիխը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Հենրիխին ասացի, որ հիանում ենք իրենով եւ հպարտանում։ Ամբողջ հոգով եւ ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»,-գրել է Հայաստանի հանրապետության վարչապետը։ 

 

Հիշեցնենք, որ երեկոյան կայանալու է Եվրոպա լիգայի եզրափակիչը, որի շրջանակներում «Չելսին» մրցելու է «Արսենալի» հետ։ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել ակումբի հետ Ադրբեջանի մայրաքաղաք։