ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․
«Հայրենիքը մասնատելու և կործանելու ամենակարճ ճանապարհը պատերազմի հերոս նահատակներին ըստ աշխարհագրության «բաշխելն» է: Ստորություն է արցախցիներին մեղադրել չկռվելու մեջ: Վաղն էլ կսկսեն հաշվել, թե Սյունիքի մարտերում քանի սյունեցի է կռվել ու զոհվել (այդ թվում՝ գորիսեցի ու կապանցի, հետո՝ ըստ գյուղերի), իսկ Տավուշում՝ տավուշցի: Մյուս օրն էլ կհայտարարեն, որ արծվաշենցիները չկռվեցին ու նրանց կմեղադրեն: Հետո էլ կասեն, որ Ջերմուկին հարակից տարածքների ազատագրումը ջերմուկցիների գործն է...
Նիկոլի լարած թակարդը մի ընկեք: Ինքը չի բավարարվելու երկիրը մասնատելով, ինքը ազգն է փորձում մասնատել, որ թշնամուն էլ դիմադրող չլինի»: