Խորհրդարանական լսումներ են կայանալու՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած նախագծի շուրջ։
Լսումները սեպտեմբերի 26-ին են տեղի ունենալու։
«Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը»,- տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: