Այս հասակի մարդն իրավունք չուներ գար ու մտներ այս հսկայական լծի տակ. Վարդան Ղուկասյան


Այս հասակի մարդն իրավունք չուներ գար ու մտներ այս հսկայական լծի տակ. Վարդան Ղուկասյան
Ապրիլ 19 17:14 2025

«Ծանր աշխատանք է սա, եթե մարդկային խելքով մտածում ես, այս հասակի մարդն իրավունք չուներ գար ու մտներ այս հսկայական լծի տակ»,- երդմնակալության արարողության ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Նա նշեց, որ գիտակցաբար է մտել այս ծանր լծի տակ, քանի որ շատ է սիրում իր հայրենիքն ու քաղաքը։

Վարդանյանը թվարկեց Գյումրի քաղաքի կարևորագույն մի քանի խնդիր՝ աշխատատեղերի ստեղծում, բնակարանային խնդիր, ...

«Թուրքիայի հետ սահմանը եթե բացեն, ինչ-որ կա, փալվելու է։ Պետություն համար այդ հարցերը կապ չունեն, ընկել են ստից հատիկ- հատիկ, ջիփ-ջիփ, կոտլետ առ կոտլետ հետ ենք վերադարձնելու սկզբունքին։ Հասկանալի է ամեն ինչ»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Անդրադառնալով մեղադրանքներին՝ կապված հողհատկացումների հետ՝ ասաց. «Քաղաքական պատվերը սարսափելի երևում է։

Իրենց առաջնորդն ասում էր՝ ասֆալտ եք անում, որովհետև էդտեղ ատկա՞տ կա, էսօր իրենք միայն դա են անում, ընդ որում՝ ասֆալտի վրա են ասֆալտ անում»։  

Վարդան Ղուկասյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։