Խոշոր վթար Արարատի մարզում


Խոշոր վթար Արարատի մարզում
Ապրիլ 19 19:40 2025

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում Արարատ գյուղի վարչական տարածքում «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: 
 
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը ըստ նախնական տեղեկությունների, հնարավոր է վթարի մասնակից է, սակայն ավտոմեքենայի վրա ոչ մի բախման հետք չի հայտնաբերվել: 
 
Պարեկներն ու քննիչները պարզում են նաև «BMW»-ի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։