Այդ հուզաճմլիկ վիդեոներից զատ՝ իրականությունը մի փոքր այլ է. Դալմայի այգիներում պլանավորում ենք անտառի վերականգնում. Ավինյան


Այդ հուզաճմլիկ վիդեոներից զատ՝ իրականությունը մի փոքր այլ է. Դալմայի այգիներում պլանավորում ենք անտառի վերականգնում. Ավինյան
Ապրիլ 19 16:59 2025

Վերջին 3 տարվա ընթացքում, բացի այսօրվա 6 հեկտարից, մոտ 48 հեկտար տարածքի վրա 20 հազար ծառ ենք տնկել։ Այսօր ծառատունկի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հաջորդը պլանավորում ենք մոտավորպես 250 հեկտար տարածքի վրա՝ Դալմայի այգիներում, անտառի վերականգնման աշխատանքներ անել»,- ասաց նա։

Հարիցին, թե ինչպե՞ս է արձագանքում իր հասցեին հնչող մեղադրանքներին, ըստ որոնց, մայրաքաղաքում բազմիցս առողջ ծառերի սպանդ է իրականացրել և փոխարենը տնկել Հայաստանի կլիմայական պայմաններին չհամապատասխանող ծառեր՝ Ավինյանը պատասխանեց.

«Քաղաքապետարանը վերջին երեք տարվա ընթացքում, այս հատվածը միասին վերցրած, արդեն իսկ 54 հեկտար կանաչապատ տարածք է ստեղծել Երևանում։ Խնդրում եմ ասեք, թե վերջին 20 տարում որտե՞ղ է Երևանում 54 հեկտար կանաչապատ տարածք ստեղծվել ոռոգման համակարգով։ Այդ հուզաճմլիկ վիդեոներից զատ՝ իրականությունը մի փոքր այլ է»։

Ինչ վերաբերում է օդի աղտոտվածության խնդրին՝ ասաց, որ սկսել են խոսել խնդրի մասին, որովհետև փաստացի ունենք սարքավորումներ, որոնք ցույց են տալիս, որ ձմեռային ամիսներին օդի աղտոտվածության մակարդակը նորմայից էականորեն շեղվում է․

«Բայց դա միայն Երևանին չի վերաբերում։ Ամբողջ Արարատյան տարածաշրջանն այդ ժամանակահատվածում ունի այդ խնդիրը, և քաղաքապետարանն ունի իր քառամյա ծրագրիրը՝ խնդրի մեղմման ուղղությամբ։ Հիմնական գործիքակազմը վերաբերում է մշտադալար ծառերին, որոնք ձմեռային ամիսներին օդի աղտոտվածության խնդիրը որոշ չափով իրենց վրա են վերցնում։ Բայց ծրագրում կան նաև այլ միջոցառումներ»։