Սեպտեմբերի 1-ը Գիտության օրն է։ Հին ու նոր սերնդի ստացած կրթությունն անշուշտ տարբերվում է։ 21-րդ դարում կրթական գործընթացում առավել ներգրավված են տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք նոր սերնդին հեռացրել են գրքից։
Թե ինչ կարծիք ունի այս մասին և ինչպիսի մանկություն է ունեցել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ArmDay.am-ը պարզեց հենց նրանից։
«Ես 10 տարի դպրոցում սովորել եմ գերազանց: Հորս չհիասթափեցնելու համար ես սովորում էի ինձ համար ատելի հանրահաշիվը Պյութագորասի թեորեմը, կամ քիմիայից՝ ազատ անկումը։
Մինչև հիմա գիշերները երազումս տեսնում եմ մաթեմատիկայի ուսուցչիս ՝Շավարշին, ով ինձ կանչում է գրատխտակի մոտ,որպեսզի ես ասեմ այդ թեորեմները,բայց իմ սիրելի առարկաները, իհարկե, հումանիտար առարկաներն էին»,-ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ սովետական ու հետո նաև Թատերական ինստիտուտում ստացած նրա կրթությունը բացառիկ է եղել։
Զոհրաբյանը շեշտեղց, որ իր ներկայիս վիճակը շատ չի տարբերվում մանկության տարիներից․ Նա բակում եղել է լիդեր, մանկապարտեզում եղել է լիդեր, ինստիտուտում եղել է լիդեր։ Պատգամավորը չհերքեց որ չարաճճի է եղել։
«Անցել ենք արտասահմանյան գրականություն, երաժշտության, գրիմի և այլնի պատմություն։ Ժամանակակից տեխնոլոգիաները պոպքորնի նման ձգում են նոր սերնդին, բայց ես կուզենայի, որ երեխաները սիրեն գիրքը։ Ինչքան էլ ես ինֆորմացիա ստանամ էլեկտրոնային ցանցերից, ես ամեն առավոտ իմ օրն սկսում եմ թերթեր կարդալով՝ հայկական, ֆրանսիական մամուլ։ Ես մարդ եմ, ով ամեն օր գիրք է կարդում է․Սեպտեմբերի 7-ին ժամը 13։00-ին բոլորին հրավիրում եմ «Խնկո ապոր գրադարան որտեղ ես Նարինե Աբգարյանի հեքաթը կարդալու եմ երեխաների համար»,-ասաց նա։
Ավելի աղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տան բաց դռների օրը, որտեղ հավաքվել էին Աբովյանի աշակերտները ներկա էին նաև Երևանի ավանգանու ԲՀԿ թեկնածուները։