«Արևմտյան Ադրբեջան»-ի մասին Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին․ Շարմազանով


«Արևմտյան Ադրբեջան»-ի մասին Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին․ Շարմազանով
Նոյեմբեր 25 12:30 2024

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գրառումն Իրանի նահանգներից մեկի՝ «միակ Արեւմտյան Ադրբեջան»-ի մասին մեծ արձագանք ստացավ։ Շատերը դա դիտարկեցին խոսք ուղղված Ադրբեջանին։ Բայց՝ ոչ…

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 22-ի հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման մասին անհեթեթ հայտարարությունը՝ կարելի ենթադրել, որ այդ գրառման հասցեատերը հենց Փաշինյանն է։

Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը։ Դա անում է իր դեսպանի միջոցով։

Հիշեցնեմ, որ ուղիղ 4 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախությունը։ Փաշինյանը ողջունեց այդ որոշումը, սակայն հանձնեց Արցախն Ադրբեջանին։ Հիմա էլ ուրանում է Արեւմտյան Հայաստան։

Ուրացել է նաեւ Անկախության հռչակագիրը»։