ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայում տեղի ունեցած միջոցառումը:
«Արդեն 7-րդ տարին անցկացնում ենք այս մրցումները, որոնք պարզապես ֆիզիկական ուժի մասին չեն, այլ ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման եւ ավելիին ձգտելու մասին են: Եթե ունեք մոտիվացիայի կարիք, առաջարկում եմ հաջորդ տարի թեկուզ որպես դիտորդ գալ, ներկա գտնվել ու շփվել այս մարդկանց հետ»,- իր էջում գրել է նա։