Դավթաշենում 35-ից ավելի ավտոտնակ ողողվել են կեղտաջրով, «Վեոլիա ջուր»-ը տեղյակ է, բայց հարցը չի լուծվել


Դավթաշենում 35-ից ավելի ավտոտնակ ողողվել են կեղտաջրով, «Վեոլիա ջուր»-ը տեղյակ է, բայց հարցը չի լուծվել
Նոյեմբեր 25 12:12 2024

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մոտ 10 ժամից ավելի բնակիչները ահազանգել են Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանի աշխատակազմ և «Վեոլիա ջուր» և խնդրել են, որպեսզի լուծվի մի քանի օր շարունակ Դավթաշեն 1-ին թաղամասի 45 և հարակից շենքերի բակում գործող ֆուբոլի դաշտի և դրա տակ գտնվող ավտոտնակները ողողած կեղտաջրերի հարցը:

Բնակիչների խոսքով, «Վեոլիա ջուր» ընկերությունից ասել են, որ խնդրին տեղյակ են, ազատ տեխնիկան չունեն, երբ ազատվի, կմոտենան։ Անցել է մի քանի օր և չեն մոտեցել։