Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ Երևանում պարեկներն իրականացրել են «Անվտանգ երթևեկություն» հերթական լայնածավալ միջոցառումը. որը միտված է եղել ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելուն, օրինախախտ վարորդներին հայտնաբերելուն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ուժեղացված ծառայության անցնելը՝ Պարեկային ծառայության պետ Ա. Խուդինյանը Երևան քաղաքի գնդի ու Երևանի պարեկներին միացած Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերի գումարտակների պարեկներին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները՝ կապված միջոցառման հետ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկները երեկ մայրաքաղաքում հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք, թմրամիջոցներ, այդ թվում՝ ժողովրդի լեզվով ասած «բառիգների», հայտնաբերվել են մգացված ապակիներով տրանսպորտային 30-ից ավելի միջոցներ, ոչ սթափ ավտոմեքենա վարողներ, առանց ամրակապվելու վարորդներ, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 60-ից ավելի մեքենա, որոնց վարորդների վերաբերյալ կազմվել են վարչական ակտեր:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։