Ամերիկյան իրապատում շոուների աստղ, ձեռներեց, միլիոնատեր Քիմ Քարդաշյանը սեքսուալ փաստաբանի կերպարում հայտնվել է «ամենատես» պապարացիների ֆոտոօբյեկտիվների թիրախում:
Աստղին նկատել են Ռայան Մերֆիի All’s Fair սերիալի նկարահանման հրապարակում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 43-ամյա Քարդաշյանը կրել է ճերմակ կիսաշրջազգեստ՝ խորը կտրվածքով, կոստյում և բարձրակրունկներ:
Սերիալը, որը պատմում է կին փաստաբանների մասին, ունի մեծ դերասանական կազմ, որում ներառված են Սառա Փոլսոնը, Նաոմի Ուոթսը և Թեյանա Թեյլորը:
Հաղորդվում է, որ Քարդաշյանը նկարահանվելուց բացի հանդես է գալիս որպես սերիալի գործադիր պրոդյուսեր: