Սարիկ Մինասյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար. «Առավոտ»


Սարիկ Մինասյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար. «Առավոտ»
Հուլիս 29 00:01 2025

Մինչ Գյումրիում երկու օր է՝ ակտիվորեն շրջանառվում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի՝ աշխատանքից հեռացված Գագիկ Ֆարզադյանի փոխարեն տնօրեն նշանակելու մասին, Aravot.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Սարիկ Մինասյանը շուտով կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը ՔՊ կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն է, ԱՄՆ-ում կնշանակվի ՀՀ դեսպան՝ Լիլիթ Մակունցի փոխարեն։ Նրա դեսպան նշանակվելու ագրեմանն, ըստ  տեղեկությունների, արդեն հաստատվել է ( ի դեպ, Նարեկ Մկրտչյանի եղբայրն ԱՄՆ-ում է բնակվում)։

Սարիկ Մինասյանն էլ, որը սոցիալական ոլորտում աշխատանքի փորձ ունի, զբաղեցրել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավարի պաշտոնը, կնշանակվի նախարար։