Կատալոնական «Բարսելոնան» ընկերական հանդիպում է անցկացրել «Մամելոդի Սանդաունսի» հետ՝ նվիրված ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հարյուրամյակին:
Յոհանեսբուրգում կայացած խաղում «կապտանռնագույնները» հաղթել են 3:1 հաշվով:
Իսպանիայի չեմպիոնի կազմում մեկական անգամ աչքի են ընկել Ուսման Դեմբելեն, Լուիս Սուարեսը և Անդրե Գոմեշը:
Հարավաֆրիկացիների կազմում դիպուկ հարվածի հեղինակ է դարձել Սիբուսիսո Վիլակազին: