Սա Թուրքիայի նարատիվները կրկնելը չի՞, Ցեղասպանությունը կասկածի տակ դնել չի՞. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պահվածքի վերաբերյալ


Սա Թուրքիայի նարատիվները կրկնելը չի՞, Ցեղասպանությունը կասկածի տակ դնել չի՞. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պահվածքի վերաբերյալ
Ապրիլ 23 16:08 2025

«Կարծում եմ՝ իշխանական մամուլից է այդ տեղեկատվության տարածումը, հարց կա՝ ինչ տեղեկությունների են տիրապետում, թող այդ տեղեկություններով գնան դատախազություն»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե լուրեր են տարածվում, թե Ջահերով երթի մասնակից զանգվածին ցանկանում են օգտագործել անկարգությունների համար:

պատգամավորն ասաց, թե այսօր ընդամենը կազմակերպելու ենք ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու նրանց հետ պայմանավորվածության եկած ՀՀ իշխանություններին:

«Ես հարց ունեմ՝ ջահերով երթն ինչո՞ւ է այսքան թիրախավորվում, դա հիշատակի, պահանջատիրության միջոցառում է»,-ասաց Վարդանյանը և հարց տվեց, թե որն է երթի նկատմամբ հակաքարոզչություն անելու իմաստը:

Վարդանյանը ենթադրեց, որ երքը խոչընդոտում է  պայմավորվածությանը, ըստ որի, Սահամանադրությունից պետք է հեռացվի Անկախության հռչակագիրը:

«Այս կոնտեքստում, բնականաբար, ջահերով երթը պետք է թիրախավորվեր, որովհետև հակառակ ուղերձ հղող միջոցառում է: Ամեն անգամ որևէ միջոցառումից առաջ նման մեղադրանքները հասարակությանը վախեցնելու համար են տարածում»,- ասաց պատգամավորը:
Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց նաև նախորդ օրը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:
«Երեկ ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ բոլորի աչքի առաջ և դա նենգափոխել ու այլ տեսանկյունից ներկայացնել դժվար է: ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծով ենք հանդես գալու, հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Իսկ թե ինչու նման արձագանք եղավ, դա ինձ էլ է հետաքրքիր: Ես չեմ կարծում, որ Ցեղասպանության թեման հետարքրքում է միայն Դաշնակցությանը, ճիշտ հակառակը՝ Ցեղասպանության թեման Հայաստանում միայն մի քանի գործչի չի հետաքրքրում, իսկ մնացած բոլորին հետաքրքրում է»,-ասաց նա:

Վարդանյանն սուտ որակեց պնդումը թե  ընդդիմության նպատակն է, որ ՔՊ-ն նախագծին ՔՊ-ն դեմ քվեարկի, հետո նրանց հայտարարեն դավաճան։
Նա հայտարարեց, որ նման հայոց ցեղասպանությունը քրեականացնող հոդվածը չկա, ինչպեսնախորդ նիստին հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը:

«Հասել ենք այն կետին, որ փաստացի ուղղակի Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու հայտարարություններ են եղել նաև իշխանության երեկվա արձագանքն էր դրա մասին՝ մի հատ հասկանանք Դաշնակցությունը ինչ կապ է ունեցել Ցեղասպանության հետ, սա Թուրքիայի նարատիվները կրկնելը չի՞, կասկածի տակ դնել չի՞»,- ասաց նա: