Մենք նորից ոտքի կկանգնենք․ Հրանտ Մարգարյան (Տեսանյութ)


Մենք նորից ոտքի կկանգնենք․ Հրանտ Մարգարյան (Տեսանյութ)
Ապրիլ 23 22:03 2025

Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը շեշտեց՝ օրվա իշխանությունների ժխտողական քաղաքականությունը վերջ է ունենալու։

«Կգա ժամանակ, որ ամբողջ ազգը նորից մեկ մարդու պես հետամուտ կլինի Ցեղասպանության ճանաչմանը։

Գործող իշխանություններն իբրև մարդ են պարտվել, այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն պայքարել, նրանք վերջացել են։ Սա փուլ է, որը վատ երազի պես կանցնի։ Ես վստահ եմ, որ կգա նորից այն ժամանակը, որ մենք միասնաբար ոտքի կկանգնենք մեր իրավունքներին վերատիրանալու համար»,- նշեց Հրանտ Մարգարյանը՝ հավելելով՝ ելքը պայքարելն է։

«Զիջումը չի կարող քաղաքականություն լինել, եթե շարունակաբար գնում ես միակողմանի զիջումների, դա հանգեցնում է ինքնասպանության»,- ասաց նա։