ՔՊ խմբակը սուտ կեղծիք է տարածում ազգային ուժերի և ազգային առաջնորդների վրա․ Շարմազանով


ՔՊ խմբակը սուտ կեղծիք է տարածում ազգային ուժերի և ազգային առաջնորդների վրա․ Շարմազանով
Ապրիլ 23 23:59 2025

«Չպետք է զարմանալ, որ ստի ու կեղծիքի խորհրդանիշ ՔՊ խմբակը՝ իրենց թրքահպատակ կառավարչի հետ միասին, սուտ կեղծիք են տարածում ազգային ուժերի և ազգային առաջնորդների վրա»,- այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործիչ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով․

«Չկենտրոնանալով նրանց հիմարությունների վրա, պարզապես փաստ է՝   2018 թվականի հունվարի 29 Սերժ Սարգսյանն դատապարտել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը և կոչ է արել Թուրքիային՝ առերեսվելով սեփական պատմության հետ՝ ճանաչելու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Սերժ Սարգսյանը, կրկնում եմ, այն ղեկավարն է եղել, որը ուղիղ դատապարտել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կոչ է արել Թուրքիային՝ ճանաչել  Հայոց ցեղասպանությունը։ 3-րդ նախագահի  և Հանրապետականի  իշխանության տարիներին  աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Օսմանյան Թուրքիայի առաջին աշխարհամարտում  դաշնակից  Գերմանիան։Նրա նախագահը, Գերմանիայի Բունդեսթագը, իսկ 2018 թվականի ապրիլի 24,  100-րդ տարելիցին ոգեկոչման արարողությունը բոլորի աչքի առաջ է եղել, 5 երկրի նախագահ է եղել, որոնցից 2-ը՝ Մակի, Մշտական անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներ, Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիան»։