Չորեքշաբթի օրը Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքական աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։ Ավերածությունների կամ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Երկրաշարժի խորությունը՝ 10 կիլոմետր (մոտ 6 մղոն), ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով: Երկրաշարժի էպիկենտրոնը Ստամբուլից 40 կիլոմետր (25 մղոն) հարավ-արևմուտք էր՝ Մարմարա ծովում:
Դրան հաջորդել են մի քանի հետցնցումներ, որոնցից մեկը՝ 5,3 բալ ուժգնությամբ: Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը բնակիչներին հորդորել է հեռու մնալ շենքերից: Հաղորդվում է, որ երկրաշարժը զգացվել է հարևան շրջաններում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 6-ին տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժը և ժամեր անց տեղի ունեցած երկրորդ հզոր ցնցումը ավերել կամ վնասել էին հարյուր հազարավոր շենքեր Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան 11 նահանգներում, ինչի հետևանքով զոհվել էր ավելի քան 53,000 մարդ: Եվս 6000 մարդ զոհվել էր հարեւան Սիրիայի հյուսիսային հատվածներում։