«Հայաստան» խմբակցությունը պատրաստ է քննարկել «Պատիվ ունեմ»-ի իմպիչմենտի առաջարկը. Քրիստինե Վարդանյան (Տեսանյութ)


«Հայաստան» խմբակցությունը պատրաստ է քննարկել «Պատիվ ունեմ»-ի իմպիչմենտի առաջարկը. Քրիստինե Վարդանյան (Տեսանյութ)
Ապրիլ 23 16:31 2025

«Հայաստան» խմբակցությունը պատրաստ է քննարկել «Պատիվ ունեմ» խմբակցության իմպիչմենտի առաջարկը։

«Առիթ չեմ ունեցել լսելու «Պատիվ ունեմ»-ի իմպիչմենտի առաջարկը, բայց խնդիր չկա։ Մենք ենք առաջինը հայտարարել այդ մասին 2022-ի օգոստոսին։ Եթե կա առաջարկ, բաց ենք և պատրաստ ենք քննարկել, ինչպես բոլոր շարժումների ընթացքում ենք բաց և պատրաստ եղել»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քիրիստինե Վարդանյանը։

«Դա իշխանափոխության գործիքներից մեկն է, և մեր պատկերացմամբ էլ փողոցային շարժման փուլերից մեկն է, եթե որևէ առաջարկ կա, ինչպես միշտ, պատրաստ ենք քննարկել»,-ասաց նա։