ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվարի վարկանիշային աղյուսակը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով երեկ դարձել է Ջիբրալթար Մասթերսի հաղթող, նահանջել է 5-րդ հորիզոնական:
Արոնյանի ընթացիկ վարկանիշն անփոփոխ է` 2797 միավոր: Հարյուր լավագույն շախմատիստների թվում են Գաբրիել Սարգսյանը (67, 2677 միավոր), Վլադիմիր Հակոբյանը (76, 2667 միավոր) և Հրանտ Մելքումյանը (82, 2664):
Առաջին հորիզոնականում նորվեգացի Մագնուս Կարլսենն է` 2834 միավորով: Երկրորդ տեղը զբաղեցրել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, ով իր ակտիվում ունի 2814 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է ռուս Վլադիմիր Կրամնիկը (2800 միավոր: