Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և Լիբերալ կուսակցությանը Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին X-ի իր էջում գրել է վարաչպետ Նիկոլ Փաշինյանը․
«Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և Լիբերալ կուսակցությանը Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա: Ակնկալում ենք մեր փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումն ու խորացումը»: