31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից


31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից
Հունիս 11 21:24 2025

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է.

«Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից։
Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել։ 
Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»։