«Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք»․ զոհվածի եղբայրը թույլ չի տվել Նիկոլ Փաշինյանին ծաղիկներ դնել


«Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք»․ զոհվածի եղբայրը թույլ չի տվել Նիկոլ Փաշինյանին ծաղիկներ դնել
Հունիս 9 15:48 2025

Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Շիրինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով․ «Վայոց Ձորի մարզ ազգակործան նեռի այցի ընթացքում համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր նզովյալը այցելել էր ծաղիկներ դնելու զոհվածների շիրիմներին, մի երիտասարդ թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրիմին. «Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, սա իմ եղբոր գերեզմանն է, ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս»,- ասել է նա:
     Նեռը փորձել է խոսել նրա հետ, ի պատասխան երիտասարդը նշել է. «Ձեր իշխանությունից ոչ ոք ինձ չի օգնել եղբորս դիակը գտնելու հարցում, ընդհակառակը՝ խանգարել են»:
     Այ այսպիսի վերաբերմունք ազգակործան նեռի հանդեպ պետք է ամենուրեք լինի։
     Հայաստանը մենակ նիկոլը չի կործանում, այլ նաև նրան գրկողները, նրա արյունոտ ձեռքերը պաչողները և աննային արժանի հայուհի ասողները»։