Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար դիմել է ԱԺ-ին


Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար դիմել է ԱԺ-ին
Հունիս 9 18:44 2025

Գլխավոր դատախազը դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։