Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել են կրակոցների, ծեծկռտուքի գործով


Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել են կրակոցների, ծեծկռտուքի գործով
Հունիս 9 22:27 2025

Կոտայքի մարզում հունիսի 8-ին վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 8-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի, 2-րդ մասի 1-ին կետի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

8 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ Արզնիի համայնքապետը:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: