Արտաքին գործերի նախարարարությունը 43 միլիոն 755.918 դրամ է հատկացրել ընդմիջման սեղանի համար՝ օգտվելով պետգնումների ֆավորիտ «մեկ անձի» ծառայություններից


Արտաքին գործերի նախարարարությունը 43 միլիոն 755.918 դրամ է հատկացրել ընդմիջման սեղանի համար՝ օգտվելով պետգնումների ֆավորիտ «մեկ անձի» ծառայություններից
Հունիս 9 20:39 2025

«Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակում Արտաքին գործերի նախարարարությունը 43 միլիոն 755.918 դրամ է հատկացրել 450 մասնակցի երկու օրվա սուրճի ընդմիջման համար, գրել է 168․am-ը։

Հունիսի 5-ին նախարարության և «Մյուզիք հոլլ» ՍՊԸ-ի միջև կնքած պայմանագրից երևում է, որ մայիսի 26-ին և 27-ին միջոցառման շրջանակում ընդմիջման սեղանը ներառել է՝ արանչինի, կրոկ մոնսիեր, սաղմոնի կրոկետ, հավի թոքի պաշտետ, ֆինանսիե, մակարոն նանայով, շոկոլադե տրյուֆել, շու, ջուր, սուրճ, թեյ, կափ, հյութեր, աղցաններ, ոչ ալկոհոլային խմիչքներ, գրիլ բանջարեղեն, տապակած սպանախ ձվով, կախասունկ, բաո հավով, բրուսկետա, ռավիոլի, թառափի սպրինգ ռոլ, Ժուլյեն, կանապեներ, մինի բուրգերներ, յակիտորի և այլ ուտեստներ ու աղանդերներ։

Մատակարար կազմակերպությունը՝ «Մյուզիք հոլլ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, ստեղծվել է 2018 թվականի սեպտեմբերին, իսկ 2019 թվականից սկսած արդեն՝ սկսել է միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքել Արտաքին գործերի նախարարության և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության, Վարչապետի աշխատակազմի, Առողջապահության, Ֆինանսների, Պաշտպանության և Էկոնոմիկայի նախարարությունների, Ազգային ժողովի, Պետական եկամուտների կոմիտեի հետ։ Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Հասմիկ Նիկողոսյանին։

Հետաքրքրական է, որ այս ՍՊԸ-ի հետ պայմանագրերը կնքվել են բացառապես ոչ մրցակցային եղանակով․ 2019-ից սկսած՝ պետգնումների էլեկտրոնային համակարգում հանրայնացվել է «Մյուզիք հոլլ» ընկերության հետ կնքված 28 պայմանագիր, և դրանք բոլորը ոչ մրցակցային՝ մեկ անձից գնման եղանակով։

ԱԳՆ-ի հետ պայմանագիրն այս տարում արդեն 5-րդն է ընկերության համար․ դրանից առաջ պայմանագրեր են կնքել Ազգային ժողովը, Պաշտպանության նախարարությունն ու Պետական եկամուտների կոմիտեն։

ԱԳՆ-ի հետ պայմանագիրն այս տարում արդեն 5-րդն է ընկերության համար․ դրանից առաջ պայմանագրեր են կնքել Ազգային ժողովը, Պաշտպանության նախարարությունն ու Պետական եկամուտների կոմիտեն։