Իմպիչմենտ լինելու է, Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է


Իմպիչմենտ լինելու է, Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է
Հունիս 9 17:09 2025

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող Էդգար Ղազարյանը վստահ է՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը իր արդյունքին հասնելու է։

«2025 թվականի հունիսի 9-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը վայելում է Ազգային ժողովի 71 պատգամավորների վստահությունը։ Մի քանի ամիս առաջ այդ թիվը 107 էր, հետո դարձավ` 105, շաբաթ օրվա դրությամբ դարձավ 99, իսկ հիմա արդեն՝ 71:

Թիվը ոչ միայն նվազում է, այլև սրընթաց կերպով իջնում։ Ընդամենը 18 պատգամավորի խելամիտ, Սահմանադրության և օրենքների պահանջներից բխող որոշման արդյունքում մենք կհասնենք բաղձալի թվին և արդյունքին։

Իմպիչմենտ լինելու է։

Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է սահմանադրական ճանապարհով, խաղաղ, անարյուն։

Մեկ ամիս առաջ այսօրվա իրականությանը ոչ ոք չէր հավատում։

Որոշները դեռ չեն հավատում այն իրականությանը, որը գալու է առաջիկայում»,- սոցցանցի իր էջում գրել է Ղազարյանը։