Խեղկատակություն է. Արսեն Թորոսյանը պատռեց իմպիչմենտի վերաբերյալ նամակը


Խեղկատակություն է. Արսեն Թորոսյանը պատռեց իմպիչմենտի վերաբերյալ նամակը
Ապրիլ 29 21:38 2025

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին այսօր ԱԺ ընդունարանում հանձնել են իմպիչմենտի մասին նամակը, որի հեղինակ նշված է Էդգար ղազարյանը։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում Թորոսյանը բացում է նամակն ու նշում.

«Էս ինչ խեղկատակություն է տեղի ունենում, որին ոմանք լուրջ են վերաբերվում, հատկապես մեր զանգվածային լրատվության միջոցները ինչ-որ լուրջ հարցադրումներ են անում»,-նշեց նա, ընթերցեց նամակի բովանդակությունից մի փոքր հատված,  ապա այն պատառոտեց ու մանր կտորների բաժանեց։

«Ասենք, ինչքա՞ն կարելի է տկարամիտ լինել, որ նման բան նախաձեռնեն մի Ազգային Ժողովում, որն ունի մեծամասնություն»,-ասաց Թորոսյանը։

​​​​​​Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն արձագանքել է Թորոսյանի հայտարարությանն ու նշել. «Չափազանց կարևոր արձագանք՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «ՀՀ մահվան նախարար» Արսեն Թորոսյանից։ Սա շատ բանի մասին վկայող, այլևս փաստագրված նյութ է, որին կանդրադառնանք՝ մյուս պատգամավորներից ստացվող արձագանքների համատեքստում»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ Բաղրամյան փողոցի ընդունարանում «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին հանձնվեցին  Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ։