Սոցիալական ցանցերում լայն տարածում ստացավ և քննարկվեց Մերձբալթիկայի Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ելույթի տեքստը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տալլին այցելության առիթով։
News.am-ը գրում է. «Մեր մի շարք փորձերը վերջապես հաջողությամբ ավարտվեցին և մեզ հաջողվեց կապվել և որոշ պարզաբանումներ ստանալ Վազգեն Սրբազանից, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
- Բարև Ձեզ, Վազգեն Սրբազան, Աստված օգնական։
- Բարև Ձեզ, Աստված պահապան։
- Սրբազան, ուզում եմ մի քանի հարց ուղղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետին ուղղված Ձեր բարիգալստյան խոսքի առնչությամբ։ Կարելի՞ է…
-Խիստ ցավում եմ այս վիճակի համար, իսկապես շատ տհաճ իրավիճակ ստեղծվեց: Եթե իմ խոսքերով որևէ մեկի համոզումները վիրավորել եմ, ապա խորապես ափսոսում և ներողություն եմ խնդրում։ Միակ նպատակս եղել է այն, որ Հայաստանը ներկայացնող բարձրագույն պաշտոնյային՝ անկախ իր նկատմամբ հասարակական տարբեր շրջանակներիում ձևավորված վերաբերմունքից, ցանկացել ենք օտար միջավայրում ըստ արժանվույն դիմավորել։ Սա մի տեսակ նաև նախընթաց տարիներին ձևավորված ավանդույթ է դարձել : Մնացածի մասով վերստին ափսոսում եմ:
Միևնույն ժամանակ անթույլատրելի եմ համարում Եկեղեցու հասցեին ուղղված անտեղի քննադատությունները և նաև անձնական վիրավորանքների և բամբասանքների տարածումը։ Ամեն դեպքում պետք է պահպանել հարգանքն ու բարեկրթությունը:
- Իսկ կարո՞ղ եք բացատրել… (Մենք փորձեցինք ճշտել սրբազանի կարծիքը Մայր Աթոռի այսօր տարածած հաղորդագրության վերաբերյալ,սակայն նա այսաքանով սահանափակվեց):
- Ներողություն եմ խնդրում։ Ամենայն հարգանոք, այսքանը»։