Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը. Ով ինչ տեսքով է ներկայացել


Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը.  Ով ինչ տեսքով է ներկայացել
Ապրիլ 28 17:39 2025

Երեկ՝ ապրիլի 27-ին դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքն էր:

Դերասանուհու ընտրյալը Ռուսաստանցի գործարար է։ Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում։

Դերասանուհին ցանկացել է, որ հարսանիքի օրը լինի լուսահոգի հայրիկի ծննդյան օրը։ Նրան եկեղեցի է ուղեկցել հորեղբայրը: 

Հայտնի հյուրերի շարքում են եղել սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն ու դերասանուհիներ Եվա Բաղդասարյանն ու Դիանա Տոռեսը:

Նրանք հարսենկան արարողությունից լուսանկարներ են հրապարակել Ինստագրամում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոզա Դավթյանն ինստագրամյան իր էջում Bride to be-ի արարողությունից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել։

Հիշեցնենք՝ դերասանուհին նշանադրվել էր 2024 թվականի հոկտեմբեր ամսին: