Լուռու մարզում 4 ամսական երեխային մահացած հայտնաբերելու դեպքի առթիվ ապրիլի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին «Փաստինֆո» -ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Արդեն հայտնել ենք, ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 28-ին: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա: Նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4 ամսական Գեղամ Ֆ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կթվորուհի աշխատում է անասնագոմերից մեկում և ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն՝ երեխային հայտնաբերել է մահացած: