«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի` «Լևանտեի» հետ կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ մադրիդյան ակումբը պատրաստվում է լրջորեն աշխատել, որպեսզի կարողանա հաջող ավարտել ընթացիկ մրցաշրջանը:
«Մենք պետք է սկսենք աշխատել: Դժվար պահերին մենք միասին ենք: Մենք պետք է աշխատենք ու բարելավենք մեր խաղը:
Միշտ ասել եմ, որ իմ ֆուտբոլիստները կենտրոնացած են: Բացի այդ, ես վստահում եմ իմ մարզչական շտաբին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «Marca»-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Լևանտեի» միջև հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 3-ին: