Սիմոնա Հալեպը ճանաչվել է երկրպագուների սիրելի


Սիմոնա Հալեպը ճանաչվել է երկրպագուների սիրելի
Դեկտեմբեր 15 22:53 2017

Աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպը հաղթել է երկրպագուների սիրելիի համար քվեարկությունում, որն անցկացվում էր WTA-ի կայքում։

Մինչև այդ, վեց տարի անընդմեջ այդ մրցանակին արժանանում էր լեհ Ագնեշկա Ռադվանսկան։

Ռումինուհին չորրորդ թենիսիստուհին է, ով հաղթել է այդ քվեարկությունում։ Ավելի վաղ հաղթել էին Ռադվանսկան, Մարիա Շարապովան և Ելենա Դեմենտևան։