Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով. Փաստաբան


Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով. Փաստաբան
Մայիս 2 16:00 2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Կալանքը բացառիկ խափանման միջոց է, եւ այն պետք է կիրառվի միայն ու միայն աներկբա անհրաժեշտության դեպքում, ինչը սույն պարագայում բացակայում էր: Հաշվի առնելով թե գործի փաստական հանգամանքները եւ թե Արտուշ Գաբրիելյանի անձնական հատկանիշները, որոնք, անշուշտ, նրա օրինական վարքագիծն ապահովող հանգամանքներն են, դատարանն ուներ բավարար հիմքեր՝ կիրառելու այլընտրանքային խափանման միջոցներ, այդ կերպ վստահություն ներշնչելով պարոն Գաբրիելյանի անձի նկատմամբ, որը վերջինս որպես 22 տարվա դատավոր միանշանակ վաստակել է, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ, առնվազն այս փուլում։

Ազատության իրավունքը սեւը սպիտակի վրա տպագրված երեւույթ չէ, այլ իսկապես բարձր արժեք ունեցող իրավունք, հետեւաբար, յուրաքանչյուր դեպքում այդ հարցի քննարկման ժամանակ նժարների վրա դրված գործոնները պետք է արժանի ձեւով գնահատվեն»,-գրել է նա: