«Ինչի՞ մասին է այդ տեքստը, ո՞վ է կարդացել դա»,-այսպես արձագանքեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հանրային հեռուստատեսության «Հարցազրույցներ» հաղորդման ժամանակ Պետրոս Ղազարյանի այն հարցին, արդյոք իշխանության գալուց հետ ինքը պատրա՞ստ է ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցրած խաղաղության համաձայնագիրը, թե՞ կասի՝ վատ տեքստ է։
Ընդդիմադիր գործիչն ասաց, համաձայնագրի նախագծի պաշտոնական հրապարակում չի եղել, դրա 17 դրույթներ հրապարակվել են մամուլում։ Սակայն դա չի կարող հիմք ընդունել ու կարծիք հայտնել։
«Ես կողմ չեմ պատերազմին, բայց վստահ եմ, որ այս իշխանությունները որևէ պարագայում չեն կարող հայանպաստ փաստաթուղթ համաձայնեցնել։ Տեքստը հենց կլինի, կկանչեք Ձեզ մոտ հարցազրույցի, կետ առ կետ կպատասխանեմ»,-ասաց Վանեցյանը։