Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներից տուժածներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։
«Ամենամոտ հարվածը 1 կմ հեռավորության վրա է եղել։ Ոչ մի վնաս հայկական համայնքում չկա»,– նշել է Քեշիշյանը։
Նա կարծում է, որ իսրայելական կողմը հաշվարկ է արել ու հստակ հարվածներ հասցրել ռազմական օբյեկտներին։ Թիրախավորվել են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ ու գիտնականներ։ Իսկ այն քաղաքացիական անձինք, որ տուժել են, պարզապես մոտ են եղել թիրախավորված կառույցներին։