«Անհասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը վարչապե՞տ է, թե՞ բլոգեր»․ Արթուր Վանեցյան


«Անհասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը վարչապե՞տ է, թե՞ բլոգեր»․ Արթուր Վանեցյան
Հունիս 12 22:30 2025

«Եկեղեցին ինքը պետք է լուծի իր հարցերը, եկեղեցական հարցերը չե՛ն կարող լուծվել եկեղեցուց դուրս»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին՝ ընդգծեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Չես հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը բլոգե՞ր է, թե՞ վարչապետ։ Ամեն առավոտ մի գառում է անում՝ ինչ-որ մեղադրանքներ, սպառնալիքներ, շանտաժ ․․․ Եթե իրոք այդքան մտածում է եկեղեցու մասին, դրա ձևը կա․ մի նամակ է գրում Եկեղեցական խորհրդին ու ասում՝ այսպիսի խնդիր կա, խնդրում եմ՝ այդ հարցը լուծեք։ Իսկ այն, ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը, դա ուղղակի եկեղեցու հեղինակության հետ խաղալու հերթական փորձն է, եկեղեցին ուզուրպացնելու փորձ է։ Նիկոլ Փաշինյանը, երևի, ուզում է դառնալ միապետ, եկեղեցին էլ ուզուրպացնի ու դառնա «Ամենայն հայոց վարչապետ»,- ասաց Արթուր Վանեցյանը։