«Իսկ դու և կինդ հետո հլը կտեսնեք»․ Աննա Հակոբյանը սպառնացել է զոհվածի մորը


«Իսկ դու և կինդ հետո հլը կտեսնեք»․ Աննա Հակոբյանը սպառնացել է զոհվածի մորը
Ապրիլ 30 21:27 2025

Ապրիլի  25-ի  երեկոյան Եռաբլուրում Աննա Հակոբյանը սպառնացել է զոհված զինծառայողի ծնողին։ Դեպքի մասին համացանցում ձայնագրություն է շրջանառվում, որում զոհվածի մայրը պատմում է․

«Մենք ամեն երեկո էնտեղ ենք լինում, ամեն օր։ Տեսանք՝ ավտոները եկան, անվտանգությունը դուրս եկավ, ճիշտն ասած, սկզբում չհասկացանք էլ ինչ է կատարվում։ Իրա գալը չեմ տեսել։ Հետո արդեն, որ տեսանք, ամբողջ  անվտանգությունը հատված-հատված շարված են, մեր կողքերով են ֆրֆռում։ Ամուսնուս հետ մենք Վահագի մոտ նստած էինք։ Գնում -գալիս էին,   նոր հասկացաք, որ երևի թե եկել է արդեն։ Ոտ-ոտ  բարձրացա, տեսա՝ Վարդուհու տղայի մոտ նստած են իրանք, ասացի՝ ինչի՞ ես թուրքին բերել Եռաբլուր, ասում է՝ իմ տղու ծննդյան օրն է, ասեցի՝ ձեր տուն տար, ստեղ բերել ես, սա տղերքի տուն ասենք, իրան բերելու իմա՞ստը։

Գիտեք, Եռաբլուր բոլորն էլ կարող են գալ, ինքը բաց է բոլորի համար։ Բայց երբ գալիս է մի կին, որը իր ամուսնու հետ մեկտեղ ուրանում ա տղերքի արյունը, հողը  և ասում են՝ իրենք զոհվեցին հանուն ոչնչի, այդ մարդն ինչ գործ ունի Եռաբլրում։ Եռաբլուր է եկել մի մարդու կին, որն ասում է՝    ունենալու էինք նույնը, բայց կարար լիներ առանց զոհերի։ Եթե կարար լիներ, ինչի՞ չեղավ։ Ո՞ւմ էր խանգարում այս 3 սերունդը, ո՞ւմ էին խանգարում 5000 տղերքը, ո՞ւմ։ Եթե պետք է միևնույն է դա լիներ, ուրեմն, թող տղաները տուն գային։ Եթե դու սկզբում գոռում ես, ասում ես՝ Արցախը Հայաստանը և վերջ,  հետո պարզվում է, որ իրա համար ԱրցախնԱդրբեջանը  է եղել միշտ։ Իրենք ամեն օր ուրանում ու արժեզրկում տղերքի արյունը, արժեզրկում են տղերքի արածը, ուրանում են հողը, որը մեր է։

Ես իրան մոռացա ասեմ, որ սկսել եք կրթվել՝ կարող եք գնալ Մատենադարան ու տեսնեք, թե այնտեղ երբվանից է Արցախը հայկական։ Չգիտեմ, հուզմունքս պահել հնարավոր չէ։ Ես այն ծնողն եմ, ում որդու շիրիմը երեք անգամ քանդել, բացել ենք ՝իրենց պահած պետության շնորհիվ։ Եվ ես հանգիստ չեմ կարող նայել, որ այդ մարդիկ կարող են գալ Եռաբլուր»,- պատմեց զոհվածի մայրը։

Անդրադառնալով Աննա Հակոբյանի պահվածքին Եռաբլուրում, զոհվածի մայրն ասաց․

Ասել եմ՝ «խաղաղության պայմանագիրն» իրենց երեխեքի արյունով են կնքելու։ Ինքը ձայն չհանեց, բայց երբ Էրիկի մայրն ասեց՝ անգերեզման եք մնալու, ինքը դրանից վիրավորվեց։ Բարձրացավ վերև, ձայնը պետք ա լսեիք, գոռալով ասում ա՝ «հլա ասա՝ ի՞նչ ասեցիր, հլը նորից կրկնի» մատ թափ տալով ու այդտեղ ամուսինս ասաց․  «Էդ ի՞նչ ձև ես խոսում, հերոսի մամայի է, զոհված տղու մամայի այդ ի՞նչ ձև ես խոսում»։ Ինքը շրջվում է ամուսնուս մատով ցույց է տալիս ու ասում՝ «Իսկ դու և կինդ հետո հլը կտեսնեք»։

Ի՞նչ պիտի տեսնեմ, ես տեսա արդեն, տեսա էն, որ ոչ մեկի չեմ կամենա։ 2 անգամ երեխա հողղարկավորել, 3 անգամ շիրիմ բացեմ, ի՞նչ պիտի ինքը ինձ ցույց տա։ Ամենամեծ վախս ապրել եմ, ամենամեծ վախը, որ վատ լուրը չլսեմ հանկարծ, ես լսեցի իրենց շնորհիվ։ Երկրի ղեկավարը իրանք են եղել, ուրեմն, իրանք էլ պետք է պատասխանը տան։ Երկրի ղեկավարը իրենք են՝ ուրեմն, ես իրանցից եմ պահանջում ամեն ինչ, իրանցից են պահանջում պատասխան, իրանցից են պահանջում՝ ինչի՞  է  իմ տղան եղել այնտեղ, որը դուք համարում եք  ադրբեջանական։ Թեև դա  մերն է, մեր հայկական ա, պապական, ո՞նց կարելի է այդ ամենը ուրանալ»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։