Հորդորում եմ եկեղեցում բացի աղոթքից՝ այլ գործողություն չանել. ՔՊ-ականը լավատես է, որ Փաշինյանը չի հրահանգի Վեփափառին ուժով հանել Վեհարանից


Հորդորում եմ եկեղեցում բացի աղոթքից՝ այլ գործողություն չանել. ՔՊ-ականը լավատես է, որ Փաշինյանը չի հրահանգի Վեփափառին ուժով հանել Վեհարանից
Հունիս 10 11:26 2025

ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը ողջունում է իր քաղաքական ղեկավարի նախաձեռնությունն՝ ընդդեմ եկեղեցու։

 

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է ինքն էլ մասնակցի քասթինգին՝ ասաց. «Չէ՛»։

 

«Հավատացյալ եմ, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց, քաղաքական իմաստով, ի պաշտոնե չեմ ուզում մասնակցել»,- ասաց նա։

 

ՔՊ-ականն այս պահին չի պատկերացնում, թե ինչ ճանապարհով են Վեհափառ Հայրապետին հեռացնելու Վեհարանից։

 

«Ընթացքը ցույց կտա։ Ես պատկերացնում եմ, որ Հայաստանում եկեղեցին պետք է ունենա առաջնորդ, որը ենթարկվում է այն ուխտերին, որոնք դրել է իր առջև, Աստվածաշնչին, պետք է լինի հավատացյալ։ Վարչապետի գրառման մեջն էլ կա, որ մարդը պետք է լինի, գոնե, Մեծ Պահքը պահող»,- հայտարարեց նա։

 

Գրիգորյանը վստահեցնում է, թե Վեհափառ Հայրապետին Վեհարանից ուժով դուրս չեն հանի։

 

«Վեհարանում աղոթում են, Վեհարանում ուժ չեն կիրառում, ցանկացած հավատացյալի, ով կմասնակցի այդ պրոցեսին, հորդորում եմ եկեղեցու ներսում որևէ այլ գործողություն չանել՝ բացի աղոթք անելուց»,- ասաց նա։