Շուրջ 1 ամիս կալանքի տակ մնալուց հետո քիչ առաջ ազատ է արձակվել լրագրող Լիլիթ Աղեկյանը։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոտ Աղեկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իրեն աջակցել են։
«Ես լռեցի մեկ ամիս, իմ փոխարեն ինձ աջակցողները խոսեցին։ Իմ բերանը չեն կարող փակել, արդարությունը մեկն է»,– ասաց լրագրողը։
Նշենք, որ դատարանը մերժել է հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։