Լեռվակռիվ՝ ՔՊ և «Հայաստան» խմբակցությունների կին պատգամավորների միջև


Լեռվակռիվ՝ ՔՊ և «Հայաստան» խմբակցությունների կին պատգամավորների միջև
Հունիս 10 10:54 2025

ԱԺ-ում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին»  տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքում լեզվակռիվ տեղի ունեցավ նիստը նախագահող ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի և «Հայաստան» խմբակակցության պատգամավորներ, ՀՅԴ անդաներ Լիլիթ Գալստյանի և Արմենուհի Կյուրեղյանի միջև։

Նիստի ընթացքում քննարկվեց ԿԳՄՍ նախարարության նախորդ տարվա բյուջեի կատարողականը:

Լիլիթ Գալստյանի հարցադրումներից ու հակադարձումներից հետո, կապված դպրոցաշինության հետ, Ծ. Վարդանյանն ասաց. «Բանականության շեմը եթե հաղթահարել  ենք, առնվազն պետք է տեսնենք, որ շինարարությունը վազքի մրցույթ չէ, որ ամեն հաջորդ քայլին  տոկոս է ցույց տալիս, թե ինչքան անցար առաջ։ Կարելի է պատկառականքի  շեմքը հաղթահարել և վերհիշել, թե այն ժամանակ, երբ  ՀՅԴ-ի ձեռքում էր կրթության ոլորտը, ի՞նչ է  արել ՀՅԴ-ն կոնկրետ կրթության ոլորտի հետ»։

Երբ Լ. Գալստյանը ցանկանում էր արձագանքել, ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ ձայնի իրավունք չի տվել, պահանջեց անջատել խոսափողը։ Այնուհանդերձ Լ.Գալստյանը շարունակեց. «ՀՅԴ օրոք կառուցվել է 110 դպրոց։ Դուք կեղծ տվյալներ եք հրապարակում, թույլ չեք տալիս  պատասխանել։ Պետք չէ մոլորեցնել հասարակությանը»։

«Կեղծումի մեծագագույն առաջամարտիկը դուք եք, կարծում եմ... Տիկին Գալստյան, այստեղ չեք եկել է... բան անելու։ Կեղծիքը  ձեր տված թյուրիմացությունն է»։

Այնուհետև լեզվակռիվը շարունակվեց Ծովինար Վարդանյանի և Արմենուհի Կյուրեղյանի միջև։

«Ուզում եմ հասկանալ ձեր չարախնդությունը։ ... Դուք չեք կարող ինձ հետ խոսել կամ չխոսել, այստեղ ես եմ նախագահում»,- ասաց Վարդանյանը։

«Երբ կրթության ոլորտը ՀՅԴ-ն էր ղեկավարում, 110 դպրոց է կառուցվել։  Բայց երբեք ՀՅԴ-ն չի խոստացել կառուցել 300 դպրոց և 500 մանկապարտեզ ու կառուցել է 110 դպրոց։ Խոսքը դրա մասին է»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։