«Ինքնաձիգների առջև հարյուրավոր տանկեր են եկել ու գիտե՞ք որքան զինվոր՝ ոնց որ ոչխարի հոտեր, ամտառի ծառերը չեն երևացելայնքան շատ են եղել»,- լրագրողների հետ զրույցում պատմեց արցախցի տատիկը՝ պատմելով Արցախի վրա հարձակման դեպքը։
«Այդ նույն օրը իմ աշակերտն է զոհվել, Սարգսյան Արշակ Պյոտրի, չամուսնացած տղա, սիրուն, սիրուն, մեռնեմ նրա ջանին։ Մինչև հիմա հեռախոսս բաց եմ անում, ամեն շաբաթ նկարը տեսնում, բա ո՞նց մոռանաս, մի աշակերտս էլ դուրս է եկել տեսել,որ թուրքերը քանդում են, մոտիկացել է, ասել են՝ ինչի՞ եք քանդում, բռնել են , մորթել։ Հենց հուշարձանի մոտ Արմեն Մարտիրոսյանին մորթեցին, ռուս խաղաղապահները բրեզենտի մեջ են դրել, էդ տղուն տարել հարել են Հաթերք, գյուղամիջում փոս են գտել, գցել,որ չպղծեն մարմինը։ Դեռ մենք զինվորներ ենք ունեցել, որ լրիվ դուրս եկած չեն եղել»,- ասաց արցախցին բերելով փաստեր, որ արցախցին կռվել է։
Արցախցի կինը վրդովված նաև ընդգծեց՝ Ստեփանակերտի եղբայրական գերազմանը մտնում էին ու իրենց կենդանի դիակ են զգացել։
«Առանց կռվելու զոհեր լինու՞մ են, եթե չենք կռվել, որտեղի՞ց այդքան զոհ ունենք»,- ասաց նա։