Վանաձորում Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանաձորի թիվ 8 նորկառույց մանկապարտեզ։
Ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «#500իցմեկը՝ սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»:
Բնակիչները Փաշինյանից շնորհակալություն հայտնեցին մանկապարտեզի համար։ «Որպես Վանաձորի քաղաքացի խնդրում եմ՝ մեր քաղաքը չանտեսվի»,-ասաց նրանցից մեկը։